The Shawshank Redemption/Побег из Шоушенка/Փախուստ Շոուշենկից (HD-720)


Արտադրման տարեթիվ-1994
Թողարկվել է-ԱՄՆ
Ժանր-դրամա
Տևողությունը-2 ժամ 22 րոպե
Ռեժիսոր-Ֆրենկ Դարաբոնտ
Գլխավոր դերերում-Թիմ Ռոբբինս, Մորգան Ֆրիման

Ֆիլմի մասին՝

1950-ականների սկզբներին խոշոր բանկերից մեկի փոխնախագահ Էնդի Դյուֆրեյնը մեղադրվում էր կնոջ և սիրեկանի սպանության մեջ։ Նա հերքեց իր մեղքը և պատիժը դարձավ ավելի խիստ։ Երկու հոգու սպանելու համար Դյուֆրեյնին դատապարտում են ցմահ ազատազրկման։ Նա պետք  է անցներ դժոխքի միջով, քանի որ նրան ուղարկել էին Շոուշենկ՝ Նոր Անգլիայի առավել բռնի և մռայլ բանտերից մեկը։ Այնտեղ նա բախվեց միանգամայն այլ իրականության հետ։ Նախկին փոխնախագահը նախկինում երբեք չէր հանդիպել այդպսի դաժանության և բռնության։ Նա դառնում է մի խմբավորման սեռական ոտնձգությունների օբյեկտ, որը կոչվում էր "Քույրեր"։ Դյուֆրեյնը այստեղ ևս ապացուցում է իր հմուտ բանկիր լինելը։ Տեսնելով այս ամենը՝ բանտապետը առանց վարձատրության աշխատեցնում է նրան, որպես իր անձնական բանկիր։ Այստեղ Դյուֆրեյնը ընկերանում է մի սևամորթի հետ, առանց որի չէր կարող իրականացնել իր ծրագիրը։ Դյուֆրեյնը շարունակում է հավատալ իր բախտին, թեև այն անհնարին էր թվում։ Թեև հենց սկզբից էլ ուներ փախուստի ծրագիրը, սակայն Դյուֆրեյնը այն իրագործում է միայն 20 տարի անց։
ՆՄԱՆԱՏԻՊ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ՝

0 Մեկնաբանություններ :

Post a Comment